«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն պատմել է, թե ինչու է լքել խորհրդարանում ժողովրդավարական ուժերի կոալիցիան, փոխանցում է Depo.ua-ն։
«Մենք ստիպված ենք հստակ արձանագրել, որ ժողովրդավարական ուժերի կոալիցիա այս խորհրդարանում երբեք չի եղել։ Միշտ գոյություն է ունեցել կլանային-քաղաքական կոալիցիա։ Այն գիտակցաբար չի պաշտպանում մեր երկիրը արտաքին ագրեսորից։ Երկրում տիրող իրավիճակը այդ կլանային-քաղաքական կոալիցիայի կառավարման հետեւանք է։ Այդ պատճառով «Բատկիվշչինա» կուսակցությունը անթույլատրելի է համարում այդ երամում մնալը։ Մենք Ուկրաինայի բոլոր ժողովրդական պատգամավորներին կոչ ենք անում լքել ֆորմալ կոալիցիան, որով քողարկում են իրական վիճակը»,- ասել է նա։
Տիմոշենկոն նշել է, որ եթե քաղաքական գործընթացը չվերագործարկվի, իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ։





























