Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը, որին երկրի նախագահն առաջարկել էր հրաժարական տալ, ներկայումս գտնվում է արձակուրդում, հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազության գլխավոր քննչական վարչության հատուկ հետաքննությունների վարչության պետ Սերգեյ Գորբատյուկը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Որքան ինձ հայտնի է, նա արձակուրդում է»,-ասել է Գորբատյուկը Կիեւում բրիֆինգի ժամանակ: Նա խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք գլխավոր դատախազը հրաժարականի դիմում է գրել՝ առաջարկելով հարցն ուղղել հենց Շոկինին:





























