Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է թուրք-սիրիական սահմանին ոչ թռիչքային գոտի ստեղծելուն։ Այս մասին նա հայտնել է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հալեպի եւ նրա մոտակայքի բնակիչների համար լավ կլիներ Թուրքիայի սահմանի երկայնքով ոչ թռիչքային գոտու նման մի  բան կառուցել»,- ասել է Մերկելը։

Կանցլերը նաեւ նշել է, որ Ռուսաստանի եւ Բաշար Ասադի զորքերի ավիահարվածները չեն համապատասխանում դեկտեմբերին ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի ոգուն եւ հետեւաբար՝ բռնության մակարդակի թուլացման ջանքերին։