WikiLeaks կազմակերպությունն իր կայքում հրապարակել է փախստականների դեմ պայքարի վերաբերյալ ԵՄ գաղտնի ռազմական զեկույցը:
2016-ի հունվարի 29-ի զեկույցում տվյալներ կան «Սոֆիա գործողության» առաջին վեց ամիսների, ինչպես նաեւ Լիբիայում եւ Միջերկրական ծովում փախստականների նավակների դեմ գործողության մասին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
ԵՄ մարմինները պիտի արագացնեն Լիբիայում «հուսալի» կառավարության ձեւավորումը, որն էլ, իր հերթին, պիտի Եվրամիության ուժերին «հրավիրի» երկրի տարածքային ջրերում ռազմական գործողություն իրականացնելու, ասված է զեկույցում:
Ինչպես նշված է WikiLeaks-ի կայքում, զեկույցը կազմել է Իտալիայի ՌԾՈւ փոխծովակալ Էնրիկո Կրեդենդինոյն Եվրոպական Միության Ռազմական կոմիտեի եւ ԵՄ Քաղաքականության եւ անվտանգության կոմիտեի համար:





























