Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մինչեւ ընթացիկ տարվա փետրվարի 17-ը դասալիք դարձածների համաներման հրաման է արձակել, հայտնում է սիրիական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը:
«Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մինչեւ 2016-ի փետրվարի 17-ը զինվորական ծառայությունից (ինչպես երկրի ներսում, այնպես էլ սահմաններից դուրս) դասալքման հետ կապված հանցագործություններ կատարած անձանց համաներման հրաման է արձակել», - նշված է հաղորդագրության մեջ:
Տվյալ դեպքում խոսքը զինվորական ծառայության մասին օրենքով նախատեսված հանցագործությունների մասին է:
Հրամանը չի տարածվում արդեն հետաքննության մեջ գտնվող կամ կալանքից փախուստի դիմաց անձանց վրա: Միաժամանակ նրանք կարող են համաներման տակ հայտնվել, եթե արդարադատությանը հանձնվեն` երկրի ներսում դասալքության դիմածները 30 օրվա ընթացքում, իսկ դասալքության հանցանքը երկրի սահմաններից դուրս կատարածները` 60 օրվա:
Նախագահի հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:





























