ԱՄՆ-ում Powerball խոշորագույն վիճակախաղի հաղթողներ են դարձել Ֆլորիդա նահանգի բնակիչները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռեկորդային ջեք-փոթը խաղարկվել է հունվարի կեսերին, որտեղ հաղթել է 3 տոմս: Այդ տոմսերի տերերը միմյանց մեջ կկիսեն 1,6 մլրդ դոլարը:

Ֆլարիդայում տարեց զույգը՝ 70-ամյա Մորին Սմիթն ու 55-ամյա Դեւիդ Քալթշմիդտը, հաղթող տոմսերից մեկի տերն է: Նրանք համաձայնել են անմիջապես ստանալ 327 մլն դոլար:

Երկրորդ տոմսը շահել են Ջոն եւ Լայզա Ռոբերթսոնները (Թեննեսիի նահանգ), իսկ երրորդ տոմմսը վաճառվել է Քալիֆորնիայում, սակայն դեռեւս հայտնի չէ, թե ով է այն ձեռք բերել:

Հաղթողները կարող են անմիջապես վերցնել գումարը՝ սակայն զգալի պահումներով, կամ ստանալ այն աստիճանաբար: