USAID-ը Հայաստանին 1,85 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի երեխաների սոցիալական պաշտպանության համար: Դրամաշնորհի ծախսման պլանը հաստատվել է կառավարության փետրվարի 18-ի նիստին: Ինչպես հայտնել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, 1 մլն 848 հազար դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագիրն ուղղված կլինի երեխաների համար այլընտրանքային սոցիալական ծառայությունների ստեղծմանն այնտեղ, որտեղ դրանով հնարավոր է փոխարինել մանկատներում պահելը (կառավարության` երեխաներին հնարավորինս տուն վերադարձնելու եւ ընտանիքներում տեղավորելու քաղաքականության համաձայն):
USAID-ը Հայաստանին 1,85 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի երեխաների սոցիալական պաշտպանության համար





























