Գեր եւ նիհար պինգվինները ցամաքում միգրացիայի ժամանակ  նույն արագությամբ են տարածությունը հաղթահարում, սակայն գեր պինգվիններն ավելի ամուր են կանգնում թաթերի վրա: Ինչպես տեղեկացնում է Gazeta-ն, այս մասին փաստեր են հավաքել բնագետները, որոնք ցանկացել են պարզել, թե ինչպես է ազդում սովը երկար տարածություններ հաղթահարող պինգվինների վրա: Փորձերի համար ընտրվել են արքայական պինգվիններ, որոնց պահել են հատուկ դիետայի վրա եւ ստիպել են 1,4 կմ ժամ արագությամբ քայլել վազքուղու վրա:

Պարզվել է, որ դիետայով եւ սովորական սննդակարգով սնվող պինգվինները քայլում են նույն արագությամբ, բայց գեր պինգվինները ավելի ամուր են կանգնում թաթերին, իսկ նիհարած պինգվինների իրանի ծանրության կենտրոնը շեղվում է, ինչը նվազեցնում է նրանց դիմադրողականությունը: