Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսան հերքել է այն լուրերը, թե ինքը տեղեկություններ է տրամադրել կոմունիստական վարչակարգի ներկայացուցիչներին կամ էլ նրանցից փող է վերցրել, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ը։
«Ես չեմ համագործակցել հատուկ ծառայությունների հետ, ես երբեք փող չեմ վերցրել եւ որեւէ մեկի վերաբերյալ զեկույց չեմ կազմել», — ասել է Վալենսան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լեհաստանի նախկին նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեհ Վալենսան, ինչպես պարզվել է արխիվային փաստաթղթերից, հատուկ ծառայությունների իրազեկիչ էր: Այդ մասին գրել է լեհական Polityka պարբերականը:
Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտը, որը հրապարակել է այդ փաստաթղթերը, հաղորդել է, որ արխիվն առգրավվել է ՆԳ նախկին նախարար Չեսլավ Կիշչակի այրուց: Անձնական թղթապանակում ծրար կա` հատուկ ծառայությունների հետ համագործակցելու ձեռագիր համաձայնությամբ, «Լեհ Վալենսա «Բոլեկ»» ստորագրությամբ: Թղթապանակի փաստաթղթերում առկա են Բոլեկ կեղծանունով ստորագրված փողի ստացականներ, ինչպես նաեւ բազմաթիվ զեկույցներ:





























