Անկարան չպետք է հույսը ՆԱՏՕ-ի վրա դնի, եթե նա Ռուսաստանի ռազմական հակամարտության դրդի։ Այս մասին Spiegel գերմանական պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնը։

Նախարարն ընդգծել է, որ հանդես է գալիս ՆԱՏՕ-ի մնացած անդամների անունից։ «Հյուսիսատլանտյան դաշինքը չպետք է թույլ տա, որ իրեն ներքաշեն Ռուսաստանի հետ ռազմական էսկալացիայի մեջ ռուս-թուրքական լարվածության պատճատով»,- նշել է Ասսելբորնը, փոխանցում է AFP-ն։