Բրյուսելում ԵՄ-ի երկրների առաջնորդների հանդիպմանը նշել են, որ մինչ այժմ  Թուրքիայով եւ  Հունաստանով փախստականների շատ մեծ քանակություն է գալիս, ինչպես նաեւ կոչ են արել դադարեցնել «բալկանյան երթուղու» երկրների չհամակարգված գործողությունները:

Եվրամիության հերթական գագաթնաժողովին, որը կընթանա մարտի 17-18-ը, եվրոպական երկրները նախատեսում են գնահատական տալ միգրացիոն ճգնաժամի գոյություն ունեցող ռազմավարությանը:  Այդ մասին ԵՄ-ի կառավարությունների եւ երկրների ղեկավարները պայմանավորվել են ուրբաթ գիշեր` փետրվարի 19-ին Բրյուսելում ավարտված հանդիպմանը: Այդ գնահատականի հիման վրա «նախանշվել են հետագա կողմնորոշիչները եւ որոշումներ են կայացվել», ասված է գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ, գրում է DW-ը:

 Թուրքիայից ԵՄ անօրինական ներգաղթյալների մուտքը պիտի  «զգալիորեն եւ հետեւողականորեն ԵՄ-ի երկրները նաեւ կոչ են արել դադարեցնել այսպես կոչված բալկանյան երթուղու վրա   «չհամակարգված միջոցները» եւ համապատասխան վերահսկողության բացակայությունը սահմանափակվի», կարծում են Եվրամիությունում:

:  Բացի այդ, Եվրամիությունն անհրաժեշտ է համարում մարդասիրական օգնություն հատկացնել ներգաղթյալներին, որոնք գալիս են բալկանյան երթուղով` նշելով, որ համապատասխան միջոցները պիտի ընդունվեն ինչպես ԵՄ-ի մակարդակում, այնպես էլ եվրոպական առանձին պետությունների:   

Անհրաժեշտ է նաեւ արագացնել   «եվրոպական սահմանային եւ առափնյա պահպանության» ստեղծման նախաձեռնությունը, «որպեսզի նոր համակարգը հնարավորինս արագ գործարկվի», ասված է Եվրամիության կառավարությունների եւ երկրների ղեկավարների հայտարարության մեջ: