Եթե ԱՄՆ-ը շարունակի Սիրիայի քրդերի YPG-ն չհամարել ահաբեկչական, Թուրքիան կարող է փակել Ինջիրլիքի ռազմաբազան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Շերեֆ Մալքոչը։
Թուրքական Yeni Safak պարբերականի փոխանցմամբ՝ Շերեֆ Մալքոչը հայտարարել է, թե Սիրիայի հարցով ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվածություն է ձեռք բերել, ինչով նպատակ ունեն արգելակել Թուրքիայի հզորացումը։
«Թուրքիան մասնատել ցանկացողներ կան՝ Ռուսաստանը, Իրանը, ցավոք, նաեւ դաշնակիցներից ոմանք»,-ասել է Էրդողանի խորհրդականը՝ շեշտելով, որ եթե ԱՄՆ-ը շարունակի ահաբեկչական չճանաչել Սիրիայի քրդերից կազմված YPG-ին, Թուրքիան ԱՄՆ-ի դեմ միջոցառումների շարքում կարող է փակել Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազան։





























