Երրորդ երկրներից Բելառուսով ապրանքների ներմուծումը 2015-ին նվազել է 48 տոկոսով, փոխարենը բելառուսական ապրանքների ներմուծումն աճել է 10 տոկոսով: Այդ մասին փետրվարի 19-ին Երեւանում հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող ճեպազրույցին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Հայաստանից արտահանումն իր բնական արտահայտությամբ չի փոխվել, նվազել է ընդամենը գնային արտահայտությամբ համաշխարհային շուկաներում ընդհանուր միտումների պատճառով, հավելել է նախարարը:
Նշենք, որ 2015-ի արդյունքում Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրաշրջանառությունը մոտ 39,2 մլն դոլար է կազմել 2014-ի 40,1 մլն-ի համեմատ:




























