Քրիստին Լագարդը պաշտոնապես 5 տարի ժամկետով վերընտրվել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի պաշտոնում:
Կազմակերպության մամուլլի ծառայության փոխանցմամբ, նա պաշտոնի միակ թեկնածուն էր: Ըստ «Վզգլյադ»-ի, պաշտոնավարման նոր ժամկետը կսկսվի այս տարվա հուլիսի 5-ից:
Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՀ-ն «վերահաստատել էր իր վստահությունը» Լագարդի նկատմամբ՝ կապված այն հանգամանքի հետ, որ ներկայում նա որպես վկա է անցնում ֆրանսիական պետության կողմից գործարար Բեռնար Տապիին 400 մլն եվրոյի չափով վճարումներ կատարելու գործով: Լագարդին կարող է մեղադրանք առաջադրվել՝ «պաշտոնեական անփութության համար»:





























