Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը հայտարարել է, որ այս տարի 1 բարելը 40 դոլարի մակարդակում նավթի միջին գին է ակնկալում: Այս մասին գրում է Gazeta-ն:

«Իմ կարծիքով՝ 40 դոլարն այս տարի ամենահավանական գինն է»,- ասել է նա:

Նրա խոսքով, 1 բարելը 40 դոլարի չափով նավթի գնի պարագայում 2016 թվականին «բյուջեի դեֆիցիտը կլինի ՀՆԱ-ի 4.6-4.7%-ի չափով»: Ուլյուկաեւը հավելել է, որ այն ծրագրվում է ծածկել նաեւ սեփականաշնորհումից ստացված եկամուտների հաշվին: