ԱՄՆ-ն սատարում է Թուրքիային եւ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներին՝ «տարածաշրջանում ռուսական սադրանքներին» դիմակայելու հարցում: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ անցյալ տարի Թուրքիան իր օդային տարածք ներխուժած ռուսական ռազմական ինքնաթիռ խոցեց: Եվ չնայած ԱՄՆ-ն կոչ է անում թուլացնել կողմերի միջեւ լարվածությունը, մենք Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի մեր մյուս դաշնակիցների կողքին կլինենք տարածաշրջանում ռուսական սադրանքներին դիմակայելու հարցում»,- ասել է նա:





























