Լոնդոնի ու Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են,այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:

WTI տեսակի թեթեւ նավթի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 3.67 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց  29.64 դոլարի, հայտնում է Gazeta-ն:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտ ամսի ֆյուչերսները՝ մատակարարումների հետ միասին նվազել են 3.7 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 33.01 դոլարի: