Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ՕՊԵԿ նոր առաջարկներ կանի նավթի գների կայունացման վերաբերյալ, հայտնում է Gazeta–ն ՝ վկայակոչելով Universal–ը:

«Նրանք, ովքեր նավթ են արտադրում, պետք է վերահսկեն շուկաները ու կայունացնեն գները»,- հայտնել է նա:

Նշում են, որ Մադուրոն նավթն անվանել է հիմնական պատճառը, որի համար նրա կարծիքով որոշ պետություններ տնտեսական պատերազմ են սկսել Վենեսուելայի դեմ:

Ավելի վաղ հայտնել էին, որ «Ռոսնեֆտյը» 500 մլն դոլար է ներդնում Վենեսուելայի նավթային ոլորտում: