ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել դադարեցնել հարվածները քրդական աշխարհազորի վրա, որը  Սիրիայի հյուսիսում է գտնվում, հայտնում է Gazeta –ն, վկայակոչելով Reuters–ը:

Դրա հետ մեկտեղ նշում են, որ ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում երկրի նախագահ Բաշար Ասադի բանակի հարձակման կապակցությամբ:

Օբաման նաեւ դիմել է քրդերին՝ կոչ անելով տարածքներ չզավթել: