Նավթի մեկ բարելի գինը կարող է ցատկել մինչեւ 200 դոլար: Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան հայտնել է  միջին ժամկետներում  նման սցենարի  մասին, տեղեկացնում են ԶԼՄ-ները` վկայակոչելով  ABI գործակալությանը:

Այդ հավանականությունը նա բացատրել է նավթային ոլորտում ներդրումների կրճատումով, ցածրի գնի հետեւանքով անշահութաբեր դարձած հորատման աշտարակների փակումով: 

Միաժամանակ Էկվադորի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ բանակցությունները դրական նշան են, տեղեկացնում է  RG-ն: 

Հիշեցնենք, որ այս շաբաթ Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Կատարը եւ Վենեսուելան պայմանավորվել էին  2016-ին նավթի արդյունահանումը պահպանել հունվարի մակարդակում, եթե այլ արտադրողներ միանան այդ նախաձեռնությանը: Որոշմանն աջակցել են Էկվադորը, Ալժիրը, Նիգերիան, Օմանը, Քուվեյթը: