Մարոկկոյի թագավորության մայրաքաղաքում նա մասնակցել է ՆԱՏՕ-ի գործունեությանը եւ Մարոկկոյի հետ նրա հարաբերություններին նվիրված սեմինարի: 

Ամերիկացի դիվանագետի խոսքով, «դաշինքի ներսում որոշումներն ընդունվում են փոխհամաձայնության ճանապարհով,  «ամեն պետությունը մի ձայն ունի» սկզբունքին համապատասխան:

Խոսելով ներկայումս աշխարհում ՆՍՏՕ-ի դերի մասին, Վերշբոուն նշել է, որ  «դաշինքը կազմակերպություն է, որը հիմնված է երկրների ինքնիշխանության, իրավական նորմերի, մարդու իրավունքների, ազգերի եւ ժողովուրդների ազատության նկատմամբ հարգանքի վրա»: ՆԱՏՕ-ի հիմնական նպատակը, շարունակել  է նա,  «դաշինքի բոլոր անդամների ազատության եւ անվտանգության պաշտպանությունն է քաղաքական եւ ռազմական մեթոդներով», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:. 

Վերշբոուն նաեւ հայտնել է, որ «ներկա պահին ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ցամաքային գործողություններ իրականացնել ԻՊ-ի դեմ Իրաքում եւ Սիրիայում կամ Լիբիայում»: «ՆԱՏՕ-ն օդային գրոհներ է իրականացնում ԻՊ-ի դեմ Իրաքում եւ Սիրիայում, ինչպես նաեւ օգնություն է տրամադրում Իրաքի եւ Թունիսի բանակներին, որպեսզի նրանք կարողանան դիմակայել ահաբեկիչների սպառնալիքներին», - ասել է նա:

Բացի այդ, գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է   «ԻՊ-ի եւ համանման խմբավորումների ոչնչացման, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում երկարաժամկետ կայունության վերականգնման գործում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության կարեւորագույն դերը»:

Խոսելով Մարոկկոյի մասին, Վերշբոուն հայտնել է, որ երկիրը  «հակամարտություններից կեղեքվող տարածաշրջանում կայունության օրինակ է միջերկրածովյան տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովման ուղղությամբ թագավորության իրականացրած արդյունավետ քաղաքականության շնորհիվ»: