Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովի ընթրիքից առաջ որոշել է կարտոֆիլ ֆրի համտեսել Բրյուսելի փողոցում, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով ITV-ն:

«Գերմանիայի քաղցած կանցլերն գործն իր ձեռքն է վերցրել այն բանից հետո, երբ նախաճաշի հանդիպումը վերածվել էր լանչի հանդիպման, որն էլ վերածվել էր ընթրիքի հանդիպման»,- փոխանցում է հեռուստաալիքը՝ նշելով, որ Մերկելն ամենայն հավանականությամբ որոշել էր չսպասել ընթրիքին եւ դուրս էր եկել ինչ-որ բան ուտելու:

Բրյուսելը հայտնի է իր կարտոֆիլ ֆրիով, եւ Մերկելն այցելել էր ամենահարնահայտ վայրերից մեկը՝ Maison Antoine-ը, որը գործում է 1948թ.-ից: