ԱՄՆ-ը չի ցանկանում սիրիական հակամարտության հանգուցալուծում Թուրքիայի օգտին: Այդ մասին  փետրվարի 20-ին Երեւանում լրագրողներին հայտնել  է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Թուրքիան տարածաշրջանային գերտերություն դառնա: Դա անհանգստացնում է Նահանգներին, որոնք ուզում են իրենք ամրապնդվել տարածաշրջանում, հավելել է նա: 

Այն, որ Թուրքիան ցամաքային գործողություններ է ձեռնարկում եւ նույնիսկ ԱՄՆ-ին ու իր գործընկերներին կոչ է անում աջակցել դրանց, նշանակում է, որ հակամարտությունը նոր փուլ է մտել, հավելել է նա: