Ուգանդայի գործող նախագահ Յովերի Մուսեւենին քվեաթերթիկների 83 տոկոսը հաշվելուց հետո հաղթում է երկրի նախագահական ընտրություններում: Այս մասին  հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղի ԿԸՀ նախնական տվյալները:

«Մուսեւենին քվեաթերթիկների 83 տոկոսը հաշվելուց հետո հավաքել է 61 տոկոս ձայն »,- ասված է Ուգանդայի ԿԸՀ հայտարարության մեջ: 71-ամյա Մուսեւենին երկիրը ղեկավարում է ավելի քան 30 տարի: Նրա հիմնական հակառակորդը ընդդիմադիր թեկնածու Ուորեն Կիզա Բեսիջե Կիֆեֆեն է: Նախնական հաշվարկներով՝ նա դեռեւս հավաքել է 35 տոկոս ձայն, փոխանցում է RIA Novosti-ն:

Հայտնի է, որ ընդդիմադիր թեկնածուն ընտրությունների օրը ձերբակալվել էր առանց ոստիկանների կողմից պաշտոնական մեկնաբանությունների: Այս կապակցությամբ մայրաքաղաք Կամպալեում անկարգություններ էին տեղի ունեցել: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար: