Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը չի բացառում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա մատակարարումների մասնակի շարունակումը նաեւ «Հյուսիսային հոսք — 2»-ի գործարկումից հետո, գրում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Die Welt պարբերականը:

«Մենք չենք բացառում, որ գազի որոշ մատակարարումներ կշարունակեն իրականացվել Ուկրաինայի տարածքով: Հարցը խողովակաշարերի որոշակի համակարգով տեղափոխման տնտեսական նպատակահարմարությունն է: Մատակարարումների այլընտրանքային ուղիները մրցակցություն են ստեղծում  եւ նվազեցնում են եվրոպական հաճախորդների համար տեղափոխման արժեքը: Իսկ եթե երկիրը տեղափոխման մենաշնորհ է ունենում, դա ազդում է նաեւ գնի վրա: Ուկրաինան արդեն հայտնել է տարանցման գնի բազմակի ավելացման մասին», — ասել է Նովակը:

Ինչպես հաղորդվել էր, «Նավթոգազը» ցանկանում է «Գազպրոմի» համար երեք անգամ բարձրացնել Ուկրաինայով տարանցման արժեքը: