Կիեւի «Մայդան Նեզալեժնոստի»-ի երկու կողմում ակտիվիստները դուրս են եկել երթեւեկելի հատված եւ փակել մեքենաների երթեւեկությունը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:

Երկնային հարյուրյակի հերոսների հիշատակը հարգելու եկած մարդիկ Արժանապատվության հեղափոխության մասնակիցների լուսանկարներով պաստառներ են տեղադրել եւ կարգախոսներ են վանկարկում:

Մայդանի մոտակայքում ակտիվիստներ են ելույթ ունենում: Մարդիկ Մայդանի հերոսների ասին բանաստեղծություններ են կարդում:

Միաժամանակ շարունակվում է մարդկանց հոսքը դեպի Երկնային հարյուրյակի հերոսների ծառուղի:

«Այսօր մենք մնում ենք Մայդանում, վրաններ եւ բարիկադներ ենք խփում: Մենք շարունակում ենք Արժանապատվության հեղափոխությունը եւ կտանենք այն մինչեւ վերջ»,- Facebook-ում գրել է ակտիվիստ Իգոր Գրոմովը: