ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության N1 հաշվառման քննական բաժանմունքի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մարգարյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ստորագրել է «Արցախի հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը:




























