Նոբելյան մրցանակի դափնեկիր, Լեհաստանի նախկին նախագահ, «Սոլիդարնոստ» հայտնի արհմիության առաջնորդ Լեհ Վալենսան վրդովված է կոմոինւստական Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության հատուկ ծառայությունների հետ համագործակցության նոր մեղադրանքներից։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նա գրել է լեհական Wykop.pl սոցիալական ցանցի իր բլոգում՝ մեկնաբանելով Լեհաստանի ՆԳ նախկին նախարար, գեներալ Չեսլավ Կիշչակի արխիվը  նրա այրուց առգրավելու փաստը, որտեղ Լեհ Վալենսայի անունը վարկաբեկող փաստաթղթեր կան․

«Կիշչակը չարությամբ գործ է թխել, իսկ նրա կինը կատարել է այդ սադրանքը։ Բոլորին հայտնի անհաջողակները հիմա փորձում են դա ապացուցել ու օգտագործել»,-նշել է Վալենսան։