Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը սատարել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նախաձեռնությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Sky News հեռուստաալիքը:

Ջոնսոնը նշել է, որ այդպիսի եզրահանգման է եկել լուրջ մտորումների արդյունքում:

Վարչապետ Դեւիդ Քեմերոնը Լոնդոնի քաղաքապետին խնդրել է չմիանալ ԵՄ-ից հեռանալու օգտին անցկացվող արշավին: