Բոլիվիայում հանրաքվեի ավարտից հետո ավելի քան 1 մլն քվեաթերթիկները հաշվելուց հետո ընտրողների մեծ մասը դեմ է արտահայտվել երկրի սահմանադրական փոփոխություններին, որոնք թույլ կտան նախագահ Էվո Մորալեսին առաջադրվել 4-րդ անգամ։

Բոլվիայի ԿԸՀ տվյալների համաձայն՝ հաշվվել է 1 104 099 քվեաթերթիկ, փոխանցում է Gazeta-ն։

Բարեփոխումների դեմ է քվեարկել ընտրողների 66.15 տոկոսը։ Մոտ 33.85 տոկսն էլ կողմ է արտահայտվել։