Միանգամից մի քանի չինական բանկեր՝ այդ թվում երկրի խոշորագույն Արդյունաբերական – առևտրային բանկը (ICBC) սառեցրել են Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին պատկանող հաշիվները, հայտնել է Rambler News Service –ը, վկայակոչելով Reuters-ը:

Դանդուն քաղաքում ICBC բանկի գրասենյակի աշխատակիցներից մեկը պատմել է Հարավային Կորեայի Dong-A Ilbo թերթի ներկայացուցիչների հետ հեռախոսազրույցի մասին, որում նշվել է, որ բոլոր՝ այդ թվում արժութային փոխանցումների գործարքները դադարեցվել են 2015 թ. դեկտեմբերից:

«Մեզ չեն հայտնել նման միջոցառումների ճշգրիտ պատճառները, բայց ինձ թվում է, որ դրանք պայմանավորված են Հյուսիսային Կորեայի ու Չինաստանի հարաբերություններով»,- հայտնել է թերթի աղբյուրը: