Սիրիայի հայության օգնության հիմնադրամի կազմակերպած «Փրկիր կյանք» հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվել է ավելի քան 1.2 մլն դոլար, հայտնում է Asbarez-ը։
Հեռուստամարաթոնը մեկնարկել էր կիրակի ժամը 2։00-ին, եւ 6 ժամվա ընթացքում համայնքների, քաղաքացիական առաջնորդների, կազմակերպությունների, դպրոցների եւ այլ հաստատությունների կողմից դրամական օգնություն էր հավաքել Սիրիայի պատերազմից տուժած հայերի համար։




























