Աֆղանստանի կենտրոնում փետրվարի 22-ին որոտացած հզոր պայթյունի հետեւանքով առնվազն 13 մարդ է մահացել, 17 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է Pajhwok գործակալությունը:

Ըստ ՏԱՍՍ-ի, նախնական տվյալներով, Փարվան նահանգում տեղի ունեցած պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը:

Զոհերի թվում առնվազն մեկ ոստիկան կա: