Վերդենի ճակատամարտի 100-ամյակի հիշատակումն առիթ է՝ հիշելու, որ հայ կամավորները կողք կողքի կռվել են ֆրանսիացիների հետ: Այս մասին ասված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան Facebook-ի էջում հրապարակված հաղորդագրությունում:

«Նրանք մնացին Ֆրանսիային ծառայելու նաեւ պատերազմից հետո, Արեւելյան լեգեոնի շարքերում, հետո՝ նացիստական բարբարոսների դեմ:

Հարկավոր է անդադար գովաբանել նրանց ծառայությունն ու գիտակցել, որ, չնայած դժվարություններին, ֆրանսիացիների պարտքն է հարգանքի տուրք մատուցել զոհերի, այդ թվում՝ հայ զինվորների հիշատակին»,- ասված է հաղորդագրությունում: