ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը համաձայնություն են ձեռք բերել ծրագրի շուրջ, որով Սիրիայում փետրվարի 27-ից հրադադար պետք է հաստատի: ABC NEWS-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել են ամերիկյան պաշտոնատար անձինք:

Աղբյուրների համաձայն, Վաշինգտոնն ու Մոսկվան համաձայնեցրել են «ռազմական գործողությունների դադարեցման» ժամկետներն ու պայմանները:

Ակնկալվում է, որ այդ կապակցությամբ հայտարարություն կարվի ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո: