Ուկրաինայում նախապես հայտարարված վեչեն Մայդանում դեռեւս չի սկսվել: Այս մասին հաղորդել է «112 Ուկրաինա»-ն:

Հեռուստաալիքի թղթակցի տեղեկացմամբ, որեւէ զանգվածային, կազմակերպված միջոցառման անցկացման համար մարդկանց ակտիվություն չի նկատվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ժամը 18:00-ին Մայդանում վեչե է ծրագրվում, որի մասնակիցները կհնչեցնեն իրենց հետագա պահանջները, ինչպես նաեւ կհամակարգեն գործողությունների ծրագիրը: