Սիրիայում հրադադարն ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին, ժամը 00:00-ին: Այս մասին ասված է փետրվարի 22-ին ԱՄՆ պետքարտուղարության կայքում հրապարակված Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունում:

Հայտարարության համաձայն, Վաշինգտոնն ու Մոսկվան ՄԱԿ-ի միջնորդությամբ մտադիր են հասնել սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը եւ պայմաններ ստեղծել՝ Արաբական հանրապետությունում իշխանության անցման գործընթացի համար:

Ըստ Lenta-ի, կողմերն իրենց իրավունք են վերապահում շարունակել պայքարել «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ: