«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները ստանձնել են Փարվանի նահանգում 13 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հայնում է Xinhua գործակալությունը:

Ըստ առկա տեղեկությունների՝ մահապարտ ահաբեկիչ Մուհամմեդ Ռասուլը երկուշաբթի երեկոյան պայթեցրել էր իրեն Քաբուլից 55 կմ հեռավորության վրա՝ մի խումբ ոստիկանների մոտ:  Ահաբեկչությունից զոհվել էր 6 ոստիկան եւ 7 խաղաղ բնակիչ: Զոհերի թվում է տեղի ոստիկանության հրամանատարը, փոխանցում է RIA Novosti-ն: