Boeing ամերիկյան ավիաշինարարական ընկերությունը նոր ղեկավար ունի: Տնօրենների խորհուրդը նախագահի պաշտոնին է նշանակել Դենիս Մյուլենբուրգին: Այս մասին ասված է ընկերության մամուլի հաղորդագրւթյան մեջ:

52-ամյա մենեջերը, որն այս պահին գլխավոր գործադիր տնօրենն է, պաշտոնապես կստանձնի իր լիազորությունները մարտի 1-ին:

Վերջին 10 տարում ընկերությունը ղեկավարող 66-ամյա Ջիմ Մաքնիրնին հրաժարական է տվել, փոխանցում է Gazeta-ն: