Կանադայի կառավարության ղեկավար Ջասթին Թրյուդոն Տորոնտոյում կմասնակցի գեյերի շքերթին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Միջոցառումը ծրագրված է հուլիսի երեքին: Կանադայի կառավարության գործող ղեկավարը կդառնա երկրի առաջին վարչապետը, որը կմասնակցի գեյերի շքերթին: Նրանից բացի իրենց մասնակցության մասին հայտարարել են նաեւ ֆինանսների նախարար Բիլ Մորնոն, Օնթարիոյի վարչապետ Քեթլին Ուինը եւ Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորին:

«Ես անհամբերությամբ սպասում եմ, որ նորից հայտնվեմ այնտեղ, այս անգամ արդեն վարչապետի կարգավիճակում»,- գրել է Թրյուդոն Twitter–ում:

Կանադան 2005 թ. համազգային օրենք է ընդունել նույնասեռականների ամուսնությունների մասին: Փաստաթուղթը նույնասեռականների ընտանիքներին թույլ է տալիս երեխաներ որդեգրել: