Ուգանդայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ տարած նախագահ Յովերի Մուսեւենին Արեւմուտքին կոչ է արել իր երկրում համաժողովրդական ընտրություններ անցկացնելու համար իր գլխին քարոզներ չկարդալ:
«Նրանք իրավացի չեն: Ես եվրոպացիներին ասել եմ՝ պետք չէ ինձ դասախոսություններ կարդալ»,- մեջբերում են նրա խոսքը տեղական լրատվամիջոցները:
Ավելի վաղ եվրոպական դիտորդների առաքելության ղեկավար Էդուարդ Կուկանը հայտնել էր, որ փետրվարի 18-ի ընտրությունները կայացել են վախի մթնոլորտում, իսկ ԿԸՀ-ն անկախ չէ իր գործողություններում:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Մուսեւենիի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ իշխանությունների գործողությունները, մասնավորապես ընդդիմադիր առաջնորդ Կիզզա Բեսիջեի կալանքը կասկածի տակ են դնում Ուգանդայի՝ բաց եւ թափանցիկ ընտրական գործընթացին հավատարիմ մնալու հանգամանքը:





























