Նիդեռլանդներում ուղեւորատար գնացքի՝ գծերից դուրս գալու հետեւանքով զոհվել է մեկ մարդ, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Բացի այդ, հաղորդվում է, որ տուժել է10 մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել Դալֆսենում՝ Ամստերդամից 120 կմ դեպի արեւելք: Ճշտված տեղեկություններով՝ գնացքը գծերից դուրս է եկել վերամբարձ կռունկի հետ բախվելու պատճառով:





























