Ւսպանիայի դատախազությունը երկրի թագավորի քրոջ ամուսնու՝ Ինյակա Ուրդագարինի նախկին գործընկերոջը՝ Դիեգո Տորեսին մեղադրանք է ներկայացրել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Նրան մեղադրում են Noos  ՀԿ-ի միջոցով բյուջեից միլիոններ յուրացնելու մեջ: Տորեսը կազմակերպությունը ղեկավարում էր Ինյակա Ուրդագարինի հետ:

Փետրվարի 23-ին Տորեսը ցուցմունք կտա Ինյակա Ուրդագարինի ունեցած դերի վերաբերյալ: Նրանց երկուսին կարող է սպառնալ համապատասխանաբար 17 եւ 20 տարվա ազատազրկում:

Ուրդագարինի կինը՝ Իսպանիայի ինֆանտա Քրիստինա Տրինիդադը, հերքում է ամուսնու գործերում իր ունեցած մասնակցությունը: Նրան մեղադրանք է ներկայացվել հարկերից խուսափելու համար: Նրան կհարցաքննեն այս շաբաթ: