Քաջատեղյակ եմ Կանադա ժամանող սիրիահայերին առնչվող խնդիրներին: Այս մասին փետրվարի 22-ին Կանադայի ներգաղթի, փախստականների եւ քաղաքացիության նախարար Ջոն ՄկՔալըմի հետ հենդիպման ժամանակ նշել է Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ընդգծելով Հայաստանում Կանադայի դեսպանություն հիմնելու անհրաժեշտությունը` դեսպանը տեղեկացրեց նախարարին, որ ամեն տարի Կանադայի մի քանի հազար քաղաքացիներ այցելում են Հայաստան, եւ նրանք զգում են դեսպանության հյուպատոսական ու ներգաղթային ծառայությունների կարիքը:

Կողմերն նաեւ անդրադարձան վերջերս Կանադա ժամանող փախստականներին վերաբերող մի շարք հարցերի: Նախարար ՄկՔալըմը նշեց, որ քաջատեղյակ է Կանադա ժամանող սիրիահայերին առնչվող խնդիրներին: Նա նշեց, որ Կանադայի կառավարությունը իրականացնում է բազմաթիվ օգնության ծրագրեր, որոնք, մասնավորապես, ուղղված են փախստականների սոցիալական կեցության բարելավմանը: Դեսպան Եգանյանը իր երախտագիտությունը հայտնեց Կանադայի կառավարության աջակցության համար:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների միջեւ առկա վիզային քաղաքականությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Դեսպան Եգանյանն ամփոփեց 2015թ. ընթացքում Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում` Կանադայում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Քննարկվեցին նաեւ 2015թ. հոկտեմբերին Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի արդյունքները: