ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ պատրաստ է Կուբայում գտնվող Գուանտանամոյի բանտի փակման նախագիծը, տեղեկացնում է  Gazeta-ն` վկայակոչելով   Associated Press-ը:

Հաղորդվում է, որ այդ բանտում մնացած բոլոր բանտարկյալները կփոխանցվեն ԱՄՆ տարածքում գտնվող հաստատություններ: Ներկայումս Գուանտանամոյում  91 բանտարկյալ կա, որոնցից 35-ին ԱՄՆ կուղարկեն արդեն այս ամառ: Մնացած բանտարկյալներին կամ մինչ այժմ մեղադրանք չի ներկայացվել, կամ էլ նրանք շարունակում են տեղափոխման համար չափազանց վտանգավոր  լինել: 

ԱՄՆ իշխանությունները հայտնել են նաեւ, որ ամեն տարի Գուանտանամոյի շահագործման ծախսերը  445 մլն դոլար են կազմում: Գուանտանամոյի բանտի փակումը զգալիորեն կփոխհատուցի երկրի տնտեսության մեջ ծախսերի մի մասը: 

2003-ին Գուանտանամոյում 680 բանտարկյալ կար, եւս 245 մարդ բանտի պատերի ներսում է հայտնվել Բարաք Օբամայի` նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: