Բուլղարիայի Բուրգաս քաղաքում թուրքական հյուպատոսության կրոնական գործերով կցորդ Ուղուր Էմիրօղլուն անցանկալի անձ է հայտարարվել։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ բուլղարական իշխանությունների Ուղուր Էմիրօղլուին մեղադրել են Բուլղարիայի ներքին գործերին խառնվելու մեջ եւ երկիրը լքելու համար տվել 72 ժամ։

Թուրքիան էլ իր հերթին պատասխանել է Բուլղարիային՝ Ստամբուլում Բուլղարիայի գլխավոր հյուպատոս Անգել Անգելովին անցանկալի անձ հայտարարելով ու երկիրը լքելու համար 72 ժամ հատկացնելով։