Ամերիկյան Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում անհայտ անձը սպանել է երեք հոգու, եւս մեկ անձ ծանր վիրավոր է: Հանցագործը նույնպես մահացել է:
Ոստիկանության տվյալներով, միջադեպի պատճառը կենցաղային վեճն է: Տղամարդը գնդակահարել է ազգականներին: Վիրավորված աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ ՏԱՍՍ-ի, դեպքից հետո հանցագործը նաեւ հրդեհել է տունը: Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է նա մահացել. այրվե՞լ է հրդեհի ժամանակ, թե՞ սպանվել է ոստիկանների արձակած կրակոցների արդյունքում:





























