Իտալիայի ԱԳ նախարարությունը WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերի առնչությամբ կանչել է ԱՄՆ դեսպանին, որոնք մատնանշում են, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հետեւել են Սիլվիո Բեռլուսկոնիին:

Ըստ La Repubblica-ի, Իտալիայում ԱՄՆ դեսպան Ջոն Ֆիլիփսին կանչել են՝ բացատրություններ տալու:

Gazeta-ի փոխանցմամբ, Սիլվիո Բեռլուսկոնիի «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության անդամները պահանջել են հատուկ հանձնաժողով ստեղծել՝ գործչին հետեւելու վկայությունները հետաքննելու համար:

Ավելի վաղ WikiLeaks-ը նոր գաղտնի նյութեր էր հրապարակել համաշխարհային առաջնորդներին ԱՄՆ-ի հետեւելու մասին: Դրանց համաձայն, ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Իտալիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սիլվիո Բեռլուսկոնիի հանդիպումը: