Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր էջում այնպիսի գրառում է կատարել, որ այն դարձել է սոցկայքերում ծիծաղի առարկա։

Թուրքիայի նախագահը Twitter-ի իր էջում գրել է․ «Սոմալիում խաղաղություն ու կայունություն հաստատվելու համար ամեն ինչ անելու ենք»։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը այցով գտնվում է Սոմալիում։

Սոցկայքերում Էրդողանի գրառման տակ հարյուրավոր քաղաքացիներ հեգնական մեկնաբանություններ են գրել՝ խորհուրդ տալով մինչ Սոմալիին հասնելը սեփական երկրում խաղաղություն ու կայունություն ապահովել։