Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները սկսել են նվազել: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլի ֆյուչերսների գինը նվազել է 2,35 տոկոսով՝ հասնելով 31,12 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 1,56 տոկոսով՝ հասնելով 32,75 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:





























